«Իրականում, ի՞նչ ունի բողոքելու Ալիևը Փաշինյանից». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Իրականում, ի՞նչ ունի բողոքելու Ալիևը Փաշինյանից». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից․

«Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն եմ նայում. իր համար թշնամիներ շարունակում են մնալ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Ալիևի պայքարը Փաշինյանի հետ չէ, որովհետև վերջինս իր հիմնական մի քանի պահանջներ կատարել է, իսկ մյուսների կատարման հարցով «կոկորդում մնացած» ուժեր ու գործիչներ կան:

Եվ իրականում, ի՞նչ ունի բողոքելու Ալիևը Փաշինյանից, իր համար այսպիսի բարենպաստ ու փառքի բերող որևէ իշխանություն ՀՀ-ում չէր եղել:

Չնայած Ալիևը սպիտակ նժույգի վրա է, սակայն իր հաղթանակն այնքան ժամանակ լիարժեք չի համարի, քանի ՀՀ-ում, Արցախում կան մարդիկ, ովքեր չեն համակերպվել պարտությանը, որևէ դեպքում չեն համակերպվի Արցախի ադրբեջանացմանը ու չնայած դժվարություններին` պայքարը շարունակում են»:



Նման նյութեր