«Իսկ հիշո՞ւմ եք, որ Նիկոլն ասեց, որ բոլորին «շ….» է». Ռուբեն Մխիթարյան
Advertisement 1000 x 90

«Իսկ հիշո՞ւմ եք, որ Նիկոլն ասեց, որ բոլորին «շ….» է». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.

«Իսկ հիշո՞ւմ եք, որ Մարուքյանը Ալենին «անբարոյականի վաստակ» էր ասում, իսկ Ալենը Մարուքյանին «քաղաքական տռյապկա»:

Հիշո՞ւմ եք, որ Սասուն Միքայելյանը չռփեց Մարուքյանին ու խոստացավ շիշը մտցնել նրա «լուսավոր» ինչ-որ մի տեղը և կտրել կոկորդը:

Հիշո՞ւմ եք, որ Վայոց ձորի մարզպետի օգնականը և իր թայֆեն զինվորականի այնպես ծեծեցին, որ արդեն 4 տարի է կոմայի մեջ է:

Իսկ հիշո՞ւմ եք, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում մոտեցավ լրագրողին, հարվածեց նրան ու կոտրեց նոութբուկը:

Իսկ հիշո՞ւմ եք, որ ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը հեռախոսով փորձեց հարվածել իրեն անհարմար հարցեր տվող լրագրողներին, ինչից հետո Ալենի հրամանով այդ լրագրողներին քարշ տալով դուրս հանեցին ԱԺ շենքից:

Իսկ հիշո՞ւմ եք, որ Շիշ բռնողը շշերով ճակատամարտ հրահրեց ԱԺ-ում: Հիշու՞մ եք, որ կապիտուլյացիան ստորագրելուց հետո «Իմ Քայլը» ֆրակցիայից դուրս եկած պատգամավորի տուն գիշերը ժամը 1-ին 5 ավտոյով «ռազբոռկի» գնացին Սիմիդյան Հակոբն ու Շիշ բռնողը:

Հիշո՞ւմ եք, որ ՔՊ-ականները մի քանի հոգով հարձակվեցին և հարվածեցին ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին:

Հիշո՞ւմ եք, որ Ռուբեն Ռուբինյանի հրամանով ամբիոնի մոտից ԱԺ անվտանգությունը թևերից քաշքշելով հեռացրեց Գեղամ Մանուկյանին:

Իսկ հիշո՞ւմ եք, որ իր տան դիմաց հարձակման ենթարկվեց Էդգար Ղազարյանը:

Հիշո՞ւմ եք սեպտեմբերի 21-ին «մենթերի» լկտի արարքը զոհվածների մայրերի հանդեպ:

Իսկ հիշո՞ւմ եք դագաղները ու սև լենտերի վրա գրված պատգամավորների անունները իրենց տների դիմաց և բակերում:

Հիշո՞ւմ եք, որ Ալենը իր անվտանգությանը հրահանգեց բռնել սփյուռքահայի ձեռքերը և թքեց նրա դեմքին:

Իսկ հիշո՞ւմ եք, որ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել Էդգար Ղազարյանի ականջներն ու լեզուն:

Իսկ հիշո՞ւմ եք, որ Նիկոլն ասեց, որ բոլորին «շինելու» է:

Իսկ հիշո՞ւմ եք, որ այդ մեկ մարդը դու ես, այդ մեկ մարդը դու ես, այդ մեկ մարդը…»



Նման նյութեր