
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում փետրվարի 11-ին հայտնաբերվել են մահացած տղամարդու եւ կնոջ դիեր: Փետրվարի 11-ին, ժամը 20:00-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ գյուղի հարակից դաշտերում դիեր կան:
Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբը եւ Սարդարապատ գյուղի դաշտերում քարե շինության մեջ հայտնաբերել 1964 թվականին ծնված Ա.Ն-ի եւ 1972 թվականին ծնված ՝ Ք.Մ.-ի դիերը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ մահացած հայտնաբերված կինն ու տղամարդը Սարդարապատի բնակիչներ են: