
ՀՀ Արմավիրի մարզում 2020 -ի օգոստոսի 31-ին ալկոհոլային թունավորման պատճառով մի շարք մարդկանց մահվան, առողջական խնդիրներ առաջանալու պատճառ դարձած օղու մեջ «մեթիլ» սպիրտ է եղել, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Քաղաքացի Ա.Հ.-ն, չունենալով պետական գրանցում և լիցենզիա, 5 տարի (2015–2020 թթ.) Արմավիր քաղաքի իր տանը, սպիրտը նոսրացնելու եղանակով պատրաստել է օղի, ինչպես նաև այլ ալկոհոլային խմիչքներ։ Դրանք վաճառելով՝ Ա.Հ.–ն ստացել է շահույթ՝ պետությանը պատճառելով 75 մլն 73 հազար դրամի վնաս:
Գործով անցնում էր 3 անձ, սակայն դատարան ուղարկվել է 2 մեղադրյալով։