Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարություններից ոգեշնչված է նաև այն, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է ՀՀ տարածք և կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել ՀՀ քաղաքացուն և փորձել այդ մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց, սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին։ Համոզված ենք, որ Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել այս և վերոնշյալ հանցագործությունների՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու հանգամանքը»,– սա հատված է ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությունից: «Որքան հասկանում եմ՝ ինքը դասալիք է, փախել է, եկել է, ուզեցել է անցնել Նախիջևանի կողմից դեպի Ադրբեջան, վստահ չեմ… Նման դեպք կարող է էլի լինել թե մեր, թե հակառակորդի կողմից Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք»,–սա էլ ՀՀ ԱԺ նախագահի այսօրվա ճեպազրույցի ժամանակ: Նման մի բան էլ Փաշինյանն էր օրեր առաջ ասել: