
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«UCOM կաբելայինի 238-րդ Վիվառո Սպորտ հեռուստաալիքով նայում եմ չեմպիոնների լիգայի Ինտեր-Բենֆիկա խաղը։ Վերջացավ առաջին խաղակեսը։ Եվ ի՞նչ․․․ հաղորդավարը հայտարարեց, որ խաղը ցուցադրվում է Turkish airlines ընկերության հովանավորությամբ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խայ-տա-ռա-կու-թյուն։
Փաստորեն Հայաստանում չի գտնվել որևէ գործարար, որ հովանավորեր այս մրցաշարը։ Ինչ վերաբերում է Վիվառոին, ապա այդ ընկերության միայն անունը ցույց է տալիս նրա միայն փողի պաշտամունքի մասին։ Բայց, արդյո՞ք միայն նրա․․․»։