Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից․
«Այսօր ԱԺ նիստում պարզ երևաց,որ իշխանության ամենօր հայտարարած ժողովրդավարությունը,ընդհանրապես կապ չունի ժողովրդավարության հետ։
Ընդիմության պատգամավորները կրկին անգամ պատռեցին իշխանությունների իբրև թե ժողովրդավարական դիմակը։Անվտանգության աշխատակիցները հրաման են ստանում պայքարել ԱԺ –ում քաղաքական ակցիայի դեմ։Հայստանում,ոչ մի պառլամենտում,ես երբեք չեմ տեսել անվտանգության աշխատակիցները ընդհանրապես մտնեն դահլիճ,կամ պատգամավորի հեռացնեն դահլիճից։Այս իշխանություններն իրենց խղճուկ աթոռը պահելու համար գնում են ամեն ինչի,անգամ Աժ-ում ավելի շատ ուժ ու իրավապահ համակարգի աշխատողներին են ներգրավում,քան երկրի սահմաններին»։