Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը. Հրանտ Բագրատյան
Advertisement 1000 x 90

Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը. Հրանտ Բագրատյան

Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Բոլորը կրկնում են նփ-ի ասածները Արագած սարի շուրջ։ Չեն հասկանում ի՞նչու հիմա և ի՞նչու Արագածը։ Դա կարող է հենց այնպես ասված լինել։ Գեղական շուստրիություն։ Բայց կարող է նաև լուրջ ասված լինել։ Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը։ ՆՓ-ն էլ մեզ ուզում է աստիճանաբար սովորեցնել Արագածին։ Առաջիկայում դա կարող է իրականացվել նոր օրենքով կամ Սահմանադրությամբ։ Ճիշտ կլինի, որ վարչապետի գրասենյակը հերքի կամ հաստատի սույն ենթադրությունը»,- գրել է նա։



Նման նյութեր