Հայաստանից ո՞ր ապրանքներն են ամենալավը վաճառվում Wildberries հարթակում. news.am
Advertisement 1000 x 90

Հայաստանից ո՞ր ապրանքներն են ամենալավը վաճառվում Wildberries հարթակում. news.am

2023-ի հունվարից մարտ ամիսներին ավելի քան 50 նոր հայկական ապրանքանիշեր են մուտք գործել Wildberries առցանց առևտրի հարթակ, և հարթակում գրանցված հայկական ձեռներեցների ընդհանուր թիվը հասել է 1458 վաճառողի։ Պլատֆորմում հայկական արտադրանքի վաճառքի ծավալները նշված ժամանակահատվածում աճել են 1,5 անգամ և կազմել 352 մլն ռուբլի (մոտ 4,3 մլն դոլար)։

Ընկերության տվյալներով՝ գնորդների շրջանում ամենաշատ պահանջարկ ունեցող ապրանքներն են եղել խաղալիքները, տոների, առողջության և տան համար անհրաժեշտ ապրանքները, ինչպես նաև սնունդն ու հագուստը։ Իսկ նոր վաճառողներ ամենից շատ հայտնվել են կոսմետիկայի, կենցաղային ապրանքների և աքսեսուարների սեգմենտներում։

Այս սեզոնի ամենաօրիգինալ ապրանքներն են Dream House ապրանքանիշի նախաճաշի քառամաս թավաները, Light Your Home ապրանքանիշի սիրային ուղերձով խոսող մոմը: Ապրանքներից հիթ են դարձել հայկական արտադրության «Ագրոֆուդ» ապրանքանիշի բնական մրգային կոմպոտները և Rifruit ապրանքանիշի առանց շաքարի և ներկանյութերի չրեղենը, որոնք ևս արտադրվում են Հայաստանում։

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, վաճառքի աճի ամենաբարձր դինամիկա ունեցող տեղական արտադրանքի կատեգորիայում առաջատարներն են.

  • Խաղալիքներ (+773%),
  • Առողջապահական ապրանքներ (+302%),
  • Կենցաղային ապրանքներ (+267%),
  • Հանգստի համար ապրանքներ (+227%),
  • Կոսմետիկա և օծանելիք (+245%),
  • Տան համար պարագաներ (+143%),
  • Երեխաների սպիտակեղեն (+131%),
  • Ապրանքներ (+124%)։

Ընկերությունը նաև նշում է, որ երկրում լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը և 2022-ի ապրիլին Երևանում առաջին Wildberries լոգոկենտրոնի գործարկումը հնարավորություն են տվել նախորդ տարվա համեմատ միջինը 40 ժամով ավելացնել երկրի բնակիչներին պատվերների առաքման արագությունը։ Տեղացի ձեռնարկատերերն իրենց հերթին կարողացել են ավելի արդյունավետ կառավարել լոգիստիկան, մեծացնել վաճառքը և ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին շուկայում:

tech.news.am