«Աստծո պատվիրանները չկատարող կառավարչի դեմ ժողովրդական դիմադրությունը տեղին է». Վահագն Մխոյանը ներկայացրել է քահանայի խոսքը
Advertisement 1000 x 90

«Աստծո պատվիրանները չկատարող կառավարչի դեմ ժողովրդական դիմադրությունը տեղին է». Վահագն Մխոյանը ներկայացրել է քահանայի խոսքը

Արարատ քահանա Պողոսյանը պատասխանել է վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մտքի վերջին աստվածաբանական «փայլատակումներին»։

Ինքն իրենով այս պատասխանն ամբողջությամբ գեղագիտական հաճույք է պատճառում առանց չափազանցության, բայց այնուամենայնիվ կուզեի իմ համար առանցքային մտքերը ընդգծել։

Եվ այսպես, ի՞նչ է իրականում ուսուցանում քրիստոնեությունը իշխանության մասին․

1․ Իշխանությունը օտար զավթիչներից հասարակությունը և հասարակության ընդհանուր բարօրությունը պաշտպանելու համար է Աստծուց տրվում։ Այսինքն՝ իշխանության հիմնական խնդիրը անվտանգության խնդիրն է։

2․ Աստծո պատվիրանները չկատարող կառավարչի դեմ ժողովրդական դիմադրությունը տեղին է։ Այլ բառերով ասած՝ այդպիսի իշխանությունը քրիստոնյայի համար լեգիտիմ չէ։

3․ Այն իշխանությունը, որը օտար զավթիչներից չի պաշտպանում, Աստծո պատվիրաններն էլ չի կատարում, անտեղի է փորձում Սուրբ Գրքով պաշտպանվել․ դա իրեն չի փրկի։

4․ Վարչապետի աթոռը զբաղեցնողի ասածներն աղանդավորական խոսույթ են։

Տեր Արարատի խոսքերն ամբողջությամբ կդնեմ մեկնաբանություններում։

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր