
Վաղարշապատի բաժնի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության բաժին են տեղափոխել 2 տղամարդու։ Մեքենայում մեթամֆետամինի նմանվող զանգված կար, որը ձեռք էին բերել Տելեգրամ հավելվածի միջոցով:
Վաղարշապատի համայնքային ոստիկաններն էլ Հայթաղ գյուղի 46-ամյա մի բնակչի տանը հայտնաբերել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են