Երևի տեսան՝ սեղմված գազը հանում, հեղուկ են դնում, պահանջարկը մեծացել է, թանկացնում են. վարորդներ
Advertisement 1000 x 90

Երևի տեսան՝ սեղմված գազը հանում, հեղուկ են դնում, պահանջարկը մեծացել է, թանկացնում են. վարորդներ

Հեղուկ գազի գինը, որը մարտի ամսին 80-120 դրամ էր, ապրիլին բարձրացավ՝ դառնալով 130-140 դրամ:

«Գործ ունենք անվերահսկելի, անպատժելի ու մոնոպոլ շուկայի հետ: Մի քանի տեղ 120 դրամ է, մյուս տեղերում՝ 130-150, անգամ այսօր հանդիպել է 170 դրամ: Երևի տեսան՝ սեղմված գազը հանում, հեղուկ են դնում, պահանջարկը մեծացել է, թանկացնում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Ոմանց կարծիքով՝ գների տատանման պատճառը Լարսի անցակետում  տիրող իրավիճակն է:

«Պատճառն էլ Լարսի անցակետն է, որ ուղղակի փակ է բեռնատարների համար։ Ոչ մեկը չգիտի պատճառը ու այն, թե սա ինչքան կտևի: Ռուսական անցակետն այնքան էլ լավ չի աշխատում, Վրաստանում հերթեր են: 10 օր է՝ մեքենաները կանգնած են»,- նշեց մեկ այլ վարորդ:

Ավելի վաղ զրուցել էինք նաև գազալցակայաններում աշխատողների հետ: Նրանք, ովքեր գազը վերցրել են Ռուսաստանից, ասացին, որ միշտ եղել է 120 դրամ: Հիմա շուկայում կա նաև պարսկական գազ, և գուցե հիմա ավելի շատ շուկայում ռուսական գազն է, ու գնի նվազում է եղել: Իսկ երբ կրկին ակտիվանա պարսկական գազը, ապա կլինի գնի բարձրացում:

«Հիմա մեծ մասամբ ռուսական գազ է, չնայած ես նախընտրում եմ պարսկականը, քանի որ ռուսականը ծանր է»,- հավելեց մեկ այլ վարորդ:

Անի Կարապետյան



Նման նյութեր