Մի բան է ակնհայտ` Ադրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում․ Տաթևիկ Հայրապետյան
Advertisement 1000 x 90

Մի բան է ակնհայտ` Ադրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում․ Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանի ՊՆ֊ն հերթական սադրիչ հայտարարությունն է տարածել։

Հայտարարության մեջ նշված է. «Հայաստանի սադրանքի հետևանքով մեր երեք զինծառայողներ վիրավորվել են Շուշիի շրջանում ականի պայթյունից։

Ապրիլի 22-ին ՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ռազմական բեռնատարը,օ որը պաշտպանական սարքավորումներ էր տանում դեպի հարակից բարձունքներում տեղակայված մեր դիրքեր, պայթել է հայերի կողմից հատուկ տեղադրված ականի վրա:

Միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։

Ի՞նչ կապ ունի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հատվածի հետ։ Որևէ տրամաբանության չի ենթարկվում այս հայտարարությունը։ Մի բան է ակնհայտ` Ադրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում»։



Նման նյութեր