Մենք երբեք չպետք է մոռանանք՝ ովքեր ենք մենք, ում ժառանգներն ենք ու ինչ արմատներ ունենք․ Նարեկ Գալստյան
Advertisement 1000 x 90

Մենք երբեք չպետք է մոռանանք՝ ովքեր ենք մենք, ում ժառանգներն ենք ու ինչ արմատներ ունենք․ Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից․

«Այս նկարում Վարդուհի տատիկիս ծնողներն են՝ Համբարձում և Լուսին Միսիրլյանները։ Նկարներն արվել է 19-րդ դարի վերջին՝ Կիլիկիայում։ Մյուս նկարում նրանց ամուսնական մատանին է, որ սերնդեսերունդ հասել է ինձ։ Եթե երեխաներիս այլ բան չկարողանամ թողնել, այս մասունքը, որ ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի, պատգամելու եմ փոխանցել իրենց ժառանգներին։ Մենք երբեք չպետք է մոռանանք՝ ովքեր ենք մենք, ում ժառանգներն ենք ու ինչ արմատներ ունենք։ Այս նկարից գրեթե հարյուր երեսուն տարի է անցել, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մենք կռիվ ենք տալիս անվտանգության, սեփական հողում ապրելու իրավունքի համար։ Հիմա, սակայն, այդ կռիվը երկու ֆրոնտով է ընթանում՝ ներքին և արտաքին։ Ու այդ պայքարում մենք հաղթելու ենք…»



Նման նյութեր