«Ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ»: «Ինստագրամ»-ի իր էջում ամերիկահայ երաժիշտ, SOAD-ի հայտնի անդամ Սերժ Թանկյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու անդրադարձել ադրբեջանական ագրեսիային:
«Գիտակցումն ու գենետիկ ցավը մնում է մեր հավաքական հիշողության «առաջնագծում»: Այն շարունակաբար մեզ հիշեցնում է ամուր կապված միասնականության մասին, որը մենք պետք է կիրառենք, որպեսզի հասնենք ազգային բարգավաճման»,- գրված է նրա «Ինստագրամ»-ի stories բաժնում: