Բրյունետը կենդանի կատարել է «Գարուն ա» ստեղծագործությունը
Advertisement 1000 x 90

Բրյունետը կենդանի կատարել է «Գարուն ա» ստեղծագործությունը

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը համաեվրոպական մրցույթից առաջ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում վերհիշել է հայկական երաժշտության ակունքները:

Բրյունետին մշտական ցուցադրության ութ սրահներում ներկայացրել են Վարդապետի իրերը, անձնական և ստեղծագործական կյանքի հետաքրքիր դրվագները:

Շրջայցի ավարտին թանգարան-ինստիտուտը մեր պատվիրակին նվիրել է «Կոմիտաս. երկերի ընտրանի» ժողովածուն և հաջողություն մաղթել: