Ադրբեջանը տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը» մասամբ գաղտնազերծել է…
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը «պետք է կատարի ութ պայման»։
- Դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից,
- Վերադարձնի Ադրբեջանի դեռևս օկուպացված 8 սահմանամերձ գյուղերը,
- Դադարեցնի և ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից,
- Վերջ դնի ականային ահաբեկչությանը,
- Լույս սփռի հակամարտության ընթացքում անհայտ կորած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա,
- Փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը,
- Բարեխղճորեն բանակցի խաղաղության պայմանագրի կնքման համար,
- Բանակցի 2 պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ:
Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան էջից