Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 12 շենքի մոտ աղբատար ավտոմեքենան բախվել է կայանված 2 ավտոմեքենաների, գրում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, KamAZ մակնիշի աղբատար բեռնատարը բախվել է Լևոն Պետրոսյանին պատկանող, կայանված Nissan Tida մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է Արտաշես Գաբրիելյանին պատկանող, կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ժամանած հրշեջ-փրկարարները իրարից հեռացրել են KamAZ և Nissan Tida մակնիշի ավտոմեքնաները, ապա հոսանքազրկել Nissan-ը, փակոլ գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։