Լիկա Թումանյանն իր էջում թարգմանաբար ներկայացրել է Ռուբեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը։ Ուղղակի թվարկեմ այս պահին հայտնի փաստերը.
– նա հղի էր
– փողոցն անցավ կանաչ լույսի տակ
– կորտեժը կարմիրի տակ անցավ
– ավտոշարասյունը շարժվում էր 108 կմ/ժ արագությամբ
– կնոջը վրաերթի ենթարկած մեքենան կորտեժի առաջատար մեքենան էր
– Վթարից հետո կինը դեռ ողջ էր
– Մեքենան ոստիկանական էր, ոստիկան էր քշում
– կորտեժում 10-ից ավելի մեքենա կար
-Կորտեժում բժիշկներով մեքենա կար
– Ոչ մի մեքենա չի կանգնել օգնություն ցուցաբերելու համար
-Սոնային վրաերթի ենթարկած մեքենան վարող ոստիկանին ձերբակալել են, հաջորդ օրը բաց են թողել։ Նա դեռ ազատության մեջ է։
-Տուժող կողմի փաստաբաններն ասում են, որ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունը տարօրինակ կերպով անհետացել է
– Նույն փաստաբաններն ասում են, որ քննությունն օբյեկտիվ չի եղել
-Դատաքննության ժամանակ պարզվեց, որ կորտեժի կանգն արգելող օրենք չկա
– ՄԻՊ-ը(Քրիստինե Գրիգորյանը) փորձել է կոծկել սիրելի առաջնորդի արարքը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, Նիկոլը տեղյակ չի եղել կատարվածի մասին (հիշեցնում եմ՝ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունները ինչ-որ տեղ անհետացել են. )
Այստեղ կարող էինք ավարտվել, բայց 2022 թվականի ապրիլի 10-ին (Սոնա Մնացականյանի մահից 16 օր առաջ) Նիկոլի կորտեժը վթարային իրավիճակ ստեղծեց Դիլիջանի պերեվալներում (կան տեսանյութեր)։
Այս պատմությունը բացակայում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներից։
Դատավարությունը ձգձգվում է արդեն 4 ամիս. հիշեցումը Ruben Muradyan-ի էջից»։