Ամռանը անձնագրային ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, գործարքները կատարեք ավելի վաղ
Advertisement 1000 x 90

Ամռանը անձնագրային ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, գործարքները կատարեք ավելի վաղ

Կրկին հիշեցնում ենք, որ ամառվա ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Ուստի հորդորում ենք անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով Ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով:

Տարածքային անձնագրային ծառայություններում հերթը կարգավորվում է տեղում՝ հերթի կտրոնների միջոցով:

 



Նման նյութեր