Երեկ՝ ապրիլի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 56 շենքի փողոցային հատվածում քաղաքացի է ընկած՝ անգիտակից վիճակում, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արման Պապյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, ժամեր անց նա, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Արամ Չ․-ն է։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը ինքնասպանությունը է, դժբախտ պատահար, թե անզգուշության հետևանք՝ պարզվում է։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։