Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին ուղղության վրա՝ Ագարակ և Աղձք բնակավայրերի մոտ, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 27-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Այդ ընթացքում մոտ 10-15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։