
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական Հանրապետությունում տարածվել է կաշառառության բոլորովին նոր և գարշելի տեսակ:
Ըստ հավաստի աղբյուրների՝ երկրի տարբեր զինկոմիսարիատներում ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հեռախոսներում պահում են արցախյան հակամարտության գոտում սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակներ պարունակող նկարներ և տեսանյութեր, որոնք ցուցադրում են զորակոչիկների ծնողներին: Նպատակը մեկն է՝ նման «մեթոդաբանությամբ» վախեցնել վերջիններիս և նրանց որդիներին արցախյան հակամարտության գոտի չուղարկելու համար ստանալ խոշոր չափերի հասնող կաշառքներ:
Այս համատեքստում Բաքվի բռնապետի հոխորտանքները Արցախն իբր «զենքով ազատագրելու» վերաբերյալ առնվազն զավեշտալի են հնչում, եթե դրանք չդիտարկվեն որպես բացահայտ ցինիզմի դրսևորում»: