Գուրգեն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից․
«Գուրգեն Մարգարյանն էլ Բուդապեշտում հանգիստ քնած էր, վստահ լինելով, որ թշնամին ոչ Երևան կհասնի, ոչ էլ իր ննջասենյակ։
Իսկ ադրբեջանցու տեսակը նենգ է, նա նույնիսկ այնպիսի խաղաղ պայմաններում, ինչպիսին է ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերենի դասընթացը, կգա ու գիշերը կկացնահարի հանգիստ քնած հային։ Այդ նենգ տեսակը կգնդակահարի իրենց սեփական տան մեջ նստած անօգնական ծեր մարդկաց։ Մոլորված ճամփորդի տեսք ընդունած՝ այդ նենգ տեսակը կսպանի գործարանի պահակակետի աշխատողին։
Քնած ենք, ազգովի քնած ենք։
Դաժան պատերազմը, հազարավոր կյանքեր խլած, Հայրենիքի անգին կտորներ խլած ու դեռ էլի խլող պատերազմը կարծես թե ավելի խորն է քնացրել մեզ։
Գուրգեն Մարգարյանը հանգիստ քնած էր, մարդիկ, նա չարթնացավ իր քնից, որ դուք արթուն մնաք։
Հայե՜ր, արթնացեք
Հայե՜ր, արթուն կացեք»