Երեխան պետք է արտահայտի իր ցանկություններն ու երազանքները, բայց դա չի նշանակում, որ պիտի միշտ ստանա իր ուզածը․ Վանենի Վարդանյան
Advertisement 1000 x 90

Երեխան պետք է արտահայտի իր ցանկություններն ու երազանքները, բայց դա չի նշանակում, որ պիտի միշտ ստանա իր ուզածը․ Վանենի Վարդանյան

Վանենի Վարդանյանի ֆեյսբուքյան էջից․

«Լրիվ նորմալ է, որ երեխան ինչ որ բան տեսնի, ուզի ու չստանա: Իրականում շատ կարեվոր է, որ հենց այդպես էլ լինի:

Դա երեխային սովորեցնում է շատ կարեւոր մի հմտություն՝ հաջողությամբ դիմակայել հիասթափություններին:

Երեխան պետք է ուզի ու երազի:

Երեխան պետք է արտահայտի իր ցանկություններն ու երազանքները:

Բայց դա չի նշանակում, որ պիտի միշտ ստանա իր ուզածը:

Երեխային ասեք՝

“Հասկանում եմ, որ շատ ես ուզում:

Մեկ-մեկ մեր ուզած բաները լինում են,

մեկ – մեկ չեն լինում

ու մենք մեզ լավ չենք զգում:

Մենք կարող ենք շարունակենք ուզել

ու փորձել ստանալ մեր ուզածը:

Ու միշտ պետք է հիշենք,

որ եթե նույնիսկ մեր ուզածը չի լինում,

մեկ է էլի մենք մեզ կարող ենք լավ զգալ»:



Նման նյութեր