Լոռիում 63-ամյա բժիշկը, ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել ու բախվել էլեկտրասյանը. Shmshyan.com
Advertisement 1000 x 90

Լոռիում 63-ամյա բժիշկը, ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել ու բախվել էլեկտրասյանը. Shmshyan.com

Լոռու մարզում, այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 12։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Վաչիկ Ա․-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Գյուլագարակ-Ստեփանավան ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի խաչմերուկում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վաչիկ Ա․-ն մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդըխ ավատոմեքենան վարելիս, սրտի կաթված է ստացել։

Կայքի տեղեկություններով՝ մահացածին ավտոմեքենայում հայտնաբերել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի 31-ամյա հերթապահ բժիշկ Արմեն Պողոսյանը։