Զառա Արամյանը պատմել է, թե ինչու է Շիրազն ապտակել իրեն
Advertisement 1000 x 90

Զառա Արամյանը պատմել է, թե ինչու է Շիրազն ապտակել իրեն

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է, որ առաջին դասարանում ապտակ է ստացել հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազի կողմից:

«Առաջին դասարանում էի և մի օր դասընկերուհուս հետ միասին գնում էի տուն… կանգառում ռուսերենով, քանզի ընկերուհիս ռուս էր, բարձր և անհոգ ձայնով բլբլում էի, մեկ էլ հենց ինձ, ոչ թե ընկերուհուս մոտեցավ մի տարեց մարդ, ալեխառն մազերով, մոխրագույն, գոտին վերև կապած, թիկնոցով, ձեռքերը մեջքին դրած…
Խիստ հայացքով նայեց ինձ, ուժեղ ապտակեց ու ասաց…«Ի՞նչ է, դու ռուս ես, որ հայերենով չես խոսում»… ու դանդաղ, գլուխը զայրույթից թափահարելով, հեռացավ…
Զարմանքից, ցավից և ավելի շատ, կանգառում կանգնած մարդկանց լռությունից ես բարձր լաց էի լինում…
Հանկարծ ինձ մոտեցավ այս տեսարանի ներկա մի կին ու շատ ջերմ ձայնով ասած…«Աղջիկ ջան, լաց մի եղիր, ամբողջ կյանքումդ հիշիր, քեզ հենց նոր ընտրեց և ապտակեց մեծն Շիրազը»…

Այսօր Շիրազը կդառնար 109 տարեկան»:



Նման նյութեր