Գարեն Մեգերդիչյանը գրում է.
«ՔՊ-ական իշխանությունը հրաժարվում է «Հայոց Ցեղասպանություն» եզրույթի պաշտոնական օգտագործումից։ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի «հիմնանորոգման», իմի՝ ժամանակավոր փակման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում։ ՀՀ Գերագույն Գլխավոր «Հրամանատար»-ը հայկականության օրրան Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
Այս բոլորը այլ ոչինչ են, քան հայ ազգի գերագույն շահերի դեմ իրականացվող ծրագիր, ոչինչ այլ քան մեր աչքի առաջ կատարվող, մեր բոլոր նահատակների հիշատակը պղծող պետական դավաճանություն։ Ու հայ ազգը, իր կուսակցություններով ու «վերնախավ»-ով հանդերձ, ոչ միայն ազգի դավաճաններին դեռ չի վռնտել իշխանության ղեկից, այլև դեռևս ոչ մի ցուցական ընդվզումի արարք իսկ չի նախաձեռնել նրանց դեմ։
Կարմիր գծերը շատոնց անցված են: Ամլացած «վերնախավ»-ը՝ իր անզորությամբ, ինքն էլ սկսում է դավաճանել իրեն վստահված առաքելությանը։ Ու բոլորով գահավիժում ենք դեպի անկախ պետականության կորուստ, դեպի մեր ազգի ինքնության »