
Ապրիլի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և միաժամանակ՝ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ռումբ կա տեղադրված։ Հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տեղում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյուքնում արտառոց ոչինչ չեն հայտնաբերել և պարզել են, որ ահազանգը կեղծ է։
Իրավապահները պարզել են, որ ահազանգը 911 տվել է Երևանի բնակիչ 7-ամյա Ադամ Ա․-ն։