Դանիայում կան գրադարաններ, ուր այցելուները հնարավորություն ունեն օգտվել ոչ թե գրքերից, այլ լսել մարդկանց՝ նրանց կյանքի պատմությունը։ Կենդանի շփման տևողությունը 30 րոպե է։ Նպատակը՝ պայքար նախապաշարմունքների դեմ։
Գրադարանի բոլոր «նմուշները» պատկանում են որոշակի բաժինների․ «գործազուրկ», «փախստական», «երկբևեռ» և այդպես շարունակ։ Լսելով այդ մարդկանց պատմությունները, հասկանում ես, թե ինչքան սին են մակերևութային դատողությունները, և որ չարժե «գրքի» մասին դատողություններ անել կազմին նայելով։
Նշենք, որ այս նորարարական նախագիծն արդեն կիրառվում է ավելի քան 50 երկրում և կոչվում է «Կենդանի գրադարան»։
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը