Լվացում և չորացում ընդամենը 45 րոպեում. Xiaomi-ն ներկայացրել է ոճային և մատչելի լվացքի մեքենա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լվացում և չորացում ընդամենը 45 րոպեում. Xiaomi-ն ներկայացրել է ոճային և մատչելի լվացքի մեքենա

Xiaomi-ն ներկայացրել է լվացքի և չորացման եզակի մեքենա՝ Xiaomi Mijia Underwear Washing and Drying All-in-one Machine-ը։ Այս պահին նախագիծը կոլեկտիվ ֆինանսավորման փուլում է, և մինչև մայիսի 10-ը Չինաստանում այն հնարավոր կլինի պատիվիրել 230 դոլարով։ Հետագայում այն ​​կարժենա 290 դոլար։

Այս լվացքի մեքենան աջակցում է 21 ռեժիմ, ներառյալ բարձր ջերմաստիճանի տակ լվացում (95 աստիճան Ցելսիուս), նուրբ լվացում, բծերի հեռացման գործառույթ (ներառյալ արյան բծերը, որոնք դժվարությամբ են անցնում), 15 րոպե տևողությամբ լվացում գոլորշու միջոցով, ստերիլիզացման ռեժիմներ, որոնք չեն վնասում գործվածքները, հագուստի նուրբ չորացում և այլն: Կա նաև արագ լվացման և չորացման հարմար ռեժիմ, որը տևում է ընդամենը 45 րոպե:

Մեքենայի թմբուկի ծավալի մասին տեղեկություն չկա, սակայն դատելով լվացքի մեքենայի լուսանկարներից և նրանից, որ մեքենան նախատեսված է հագուստ լվանալու համար, կարելի է ենթադրել, որ դրա չափերը փոքր են։

Արտադրողը նաև պնդում է, որ մեքենան աշխատում է կայուն և անաղմուկ՝ շնորհիվ ամորտիզացիայի և աղմուկի նվազեցման ներկառուցված տեխնոլոգիաների։

news.am