Համացանցում հայտնված տեսանյութում նշվում է, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի հանձնաժողովն ավարտել է Խոջալուի իրադարձությունների մասին քննությունը, սակայն այդպես էլ ոչինչ չի պարզաբանել:
Տեսաֆիլմի ադրբեջանցի հեղինակը նշում է, որ Խոջալուի ողբերգությունն այնքան մութ էջեր ունի, որ դժվար էլ երբևէ բացահայտվի, մանավանդ եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ ողբերգության բոլոր վկաները չկան, բոլորը վերացվել են, բացի Չինգիզ Մուսթաֆաևից:
«Իմ նպատակը մեկն է. ես իմ ամբողջ ուժերը հավաքելու եմ, որ այս հաղորդումը ժողովրդին հասնի, ես իրականությունը պիտի ասեմ Խոջալուի մասին»,- տեսագրությունում շեշտում է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսթաֆաևը:
Հատկանշականն այն է, որ տեսանյութի հեղինակը հավելում է, որ եթե իրականությունը բացահայտվի, և ինքն ամեն ինչ ասի, ապա ադրբեջանցիները կվառվեն ճշմարտության ցավից:
Տեսանյութում առկա տեքստը հայերեն լուսագրերով թարգմանել են Հանրային Ռադիոյի աշխատակիցները:
asekose.am