«BBC-ներին պետք չէ դրան խառնել». Արմեն Դարբինյան
Advertisement 1000 x 90

«BBC-ներին պետք չէ դրան խառնել». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին գրառումս լայն արձագանք ստացավ, կրքեր բորբոքվեցին, անգամ հայտնվեցին ինձ «կեղեքիչների» շարքին դասողները))): Չիմացությունից ու անտեղյակությունից է, ոչինչ: Քանի որ էջս ծանրաբեռնվեց, առանձին մանրամասնեմ ասածս.

1) Հենրիկ Մխիթարյանը լավագույն հայերից է՝ իր աշխատասիրությամբ, տաղանդով ու արժանապատվությամբ բոլորիս համար կարող է օրինակ ծառայել: Ես նրա՝ ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլ անձի երկրպագուն եմ:

2) Հենրիկը՝ իր վերջին շրջանի փառահեղ խաղով հայտնվել է անգլիական մամուլի կիզակետում՝ այն մամուլի, որը մշտապես, անգամ պատմականորեն եղել է և կա ադրբեջանամետ:

3) Հայաստանը՝ որպես անտեր ու թշվառ երկիր ներկայացնելը Ադրբեջանի պետական քարոզչության բաղկացուցիչն է: BBC-ն տվյալ դեպքում, օգտագործելով Հենրիկի ասածը, հերթական անգամ ծառայեցրել է առիթը Ադրբեջանի շահերը սպասարկելու համար:

4) Մենք՝ հատկապես հաջողության հասած հայերս, պիտի զգույշ լինենք և թույլ չտանք, որ մեր բառերը կամ մտքերը երբևիցե օգտագործվեն մեր երկրի շահերին հակառակ:

5) Իսկ իրական թշվառությունը, որը իսկապես կա՝ ինչպես և ղարաբաղյան պատերազմի դեպքում՝ ՄԵՐ պատերազմն է, ՄԵՐ կռիվն է, որ պիտի տանք ու հաղթենք, ու BBC-ներին պետք չէ դրան խառնել: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, հանգիստ կացեք»: