Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք)»,-հայտարարել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Ըստ սրա, հայերն այդ վանքի հետ կապ չունեն, քանի որ այն պատկանում է կովկասյան Ալբանիային և պետք է կառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից։
Էնպես որ, առաջիկա օրերին հայ վանականներին Դադիվանքից կվտարեն, դե հայ քաղաքական էլիտան+ ֆեյսբուքյան ռազմահայրենասիրական ջոկատները, բոլորս մի-մի նկար կդնենք Դադիվանքի պատերը պաչելուց, հայրենիքի մի քանի դալալներ վաղվանից Վերնիսաժում Դադիվանքի հող ու պատի ծեփ կծախեն ու վերջ։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից