Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիդրեօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից:
Ըստ Հիդրեօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ Նոր Նորքում՝ ապրիլի 28-30-ը, Արաբկիրում՝ ապրիլի 29-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում մայիսի 1-ին, Շենգավիթում՝ ապրիլի 27-30-ը, Արաբկիրում՝ մայիսի 3-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: