«Հին Հռոմում գոնե հաց ու հանդես էր, մենք դատարկ ստամոքսով ենք ծափահարում»․ Նվարդ Մելքոնյան
Advertisement 1000 x 90

«Հին Հռոմում գոնե հաց ու հանդես էր, մենք դատարկ ստամոքսով ենք ծափահարում»․ Նվարդ Մելքոնյան

Նվարդ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից․

«Ոնց փոքր կեղծ նորություններով հանրության մեջ հաջողության ու լուրջ ձեռքբերումների պատրանք ստեղծել. հայտարարել, որ Վրաստան կարելի է գնալ նույնականացման քարտով, Էմիրաթների համար վիզայի կարիք չի լինի ու չնայած սա դեռ նույնիսկ իրականությանը չի համապատասխանում, չնայած մարդ կա պլանավորած ամենաերկար ճամփորդությունը իր սեփական խոհանոցից հյուրասենյակն է, չնայած մենք մեր երկրում ազատ տեղաշարժվել չենք կարող ու Արցախն արդեն ամիսներով շրջափակման մեջ է, բայց, եթե կրկեսը կա, ծափահարող կլինի:

Հիմա էլ՝  թռիչք դեպի Կապանի օդանավակայան: Ոչինչ, որ օդանավակայանի անմիջապես վերևում ադրբեջանական դրոշ է ծածանվում:

Հին Հռոմում գոնե հաց ու հանդես էր, մենք դատարկ ստամոքսով ենք ծափահարում»:



Նման նյութեր