Բաց նամակ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ Կարեն Քոչարյան
Advertisement 1000 x 90

Բաց նամակ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում գրել է․

«Պարոն Ղազարյան,

Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, Ձեր ներկայությամբ հանցագործության մասին հաղորդագրություն է տվել: Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, պատասխանել իմ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյանի հարցերին

  1. Ես հաճախ եմ ներկա լինում միջին վիճակագրական խնջույքերին և երբևէ չեմ նկատել, որ այդ խնջույքներին թմրանյութեր օգտագործվեն: Կարծում եմ Դուք ևս հաճախ եք ներկա լինում միջին վիճակագրական խնջույքներին: Խնդրում եմ պատասխանեք Ձեր ներկայությամբ միջին վիճակագրական խնջույքի ներկաները թմրանյութեր օգտագործում են, թե՞ ոչ: Եթե օգտագործում են, ապա ինչու Դուք չեք կալանավորում այդ մարդկանց, իսկ եթե չեն օգտագործում, ինչու չառարկեցիք պատգամավորին:
  2. Ճշտել եք արդյոք, կոնկրետ որ գիշերային ակումբներում են անցնում պատգամավորի նշած «միջին վիճակագրական խնջույքները»: Օրինակ, Տերյան փողոցի վրա գտնվող ակումբում նման «խնջույքներ» շուտ-շուտ են անցնո՞ւմ… կամ Սարյանի սրճարաններում:
  3. Նման «խնջուքներն» ո՞վ է կազմակերպում, ո՞վ է «հաճույք ստանում» այդ խնջույքներում և ո՞վ՝ հարստանում

Հարցերս ամենևին հռետորական չեն»:



Նման նյութեր