«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏՏ ոլորտին ու տնտեսվարողներին, Պեկն ու քննչականը «որս» են սկսել ձեր դեմ». Տիգրան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏՏ ոլորտին ու տնտեսվարողներին, Պեկն ու քննչականը «որս» են սկսել ձեր դեմ». Տիգրան Սարգսյան

Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքում գրում է.

«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏՏ ոլորտին ու տնտեսվարողներին:

Պեկն ու քննչականը «որս» են սկսել ձեր դեմ:

Բաց նամակով դիմել ենք ՀՀ Նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազություն և ՄԻՊ, դեռ ոչ մի արդյունք չկա, ուստի անհրաժեշտություն է առաջացել սույն հոդվածը հրապարակել ու տարածել սոցիալական ցանցով, որի շնորհիվ, ի դեպ տեղի ունեցավ 2018թ-ի հեղափոխությունը:

Փետրվարի 20-21-ին Նոր Զովք սուպերմարկետների ցանցում ստուգումների անցկացման համատեքտում վերջինիս ՏՏ ծառայություններ մատուցող Բաղրամյան 31 հասցեում տեղակայված «Աֆթրեյդ Սոֆթ» ընկերության գրասենյակ է ներխուժում շուրջ 150 ՊԵԿ աշխատակից, օպերներ, քննիչներ, ԱԱԾ ներկայացուցիչներ։

Ուժային կառույցների ներկայացուցիչներն ապօրինաբար ներխուժում են նաեւ Բաղրամյան 77/5 հասցեով գտնվող «Աքթրեյդ Սոֆթ»-ի տնօրեն Վլադիմիր Սարգսյանի բնակարան, որտեղ իրեն եւ այթի մասնագետ Վարդան Գևորգյանին 3 օր շարունակ ապօրինի պատանդ են պահում՝ կոպիտ խախտելով վերջիններիս անձնական ազատության սահմանադրական իրավունքները։

10 օր անց առավոտյան ժամը 6-ի սահմաններում Սարգսյան Վլադիմիրին տանից բերման են ենթարկում և նույն օրը կալանավորում առանց դատ ու դատաստանի։ Մինչ օրս արգելված է նրան տեսակցելը։ Ավելին՝ քննչական կոմիտեի կողմից փորձ է արվում արգելանք դնել իր գույքի վրա։

Ուժայիններն առգրավում են գրասենյակի ողջ տեխնիկան, փաստաթղթերը, անձնական հեռախոսներն ու նոթատետրերը, այս ամենն անում տեսախցիկներն անջատելուց հետո, իմ խորին համոզմամբ՝ իրենց ապօրինությունները քողարկելու նպատակով։

Մինչ այժմ առկա է թվով 6 դատական գործ (Չիչոյան, Բեկթաշյան, Մանուկյան, Նիկողոսյան, Շախվերդյան, Յուզբաշյան և իհարկե, նորաթուխ դատավոր, հասարակության մեջ հայտնի “փափկասուն բալիկ” Էդ.Մկրտչյանի մոտ քննվող), որոնց մի մասը վերաքննիչ քրեականում են, մի մասն էլ նախապարտաստվում են Մարդու Իրավունքների Եպրոպական Դատարանին…

Գրասենյակում խուզարկության ընթացքում քննիչներն ու օպերները ցույց տվեցին իրենց ողջ չակերտավոր շնորհքը՝ կոշիկներով կանգնելով աթոռներին, տեսախցիկներն անփութորեն քաշել-պոկելով պատերից, ընդամենը լարերն առանձնացնելու փոխարեն: “Շնորքով ու դաստիարակված” օպերներն ու քննիչները տարածքում ծխելով, արեւածաղիկ չրթելով, ծամոն որոճելով ու պիցցա լափելով ցուցարդում էին իրենց ղեկավարների ու ընտանիքների պատկերը։ Այս ամենն իհարկե հարիր չէ պետության ներկայացուցիչին, ինչեւէ, դատողությունները թողնում եմ ձեզ։

Հիշեցնեմ միայն, որ հրաման կատարելու արդարացումը չի փրկի նրանց իրենց իսկ գործողությունների հետևանքներից, քանի որ ապօրինի հրամանները ենթակա չեն կատարման ու դրանք կատարողները դառնում են հանցագործության մասնակից։ Արդարությունը վաղ թե ուշ վերականգնվելու է։

Գաղտնիք չէ, որ շատ պաշտոնյաներ, ու չի բացառվում նաև՝ տվյալ գործի մասնակից քննիչներ, օպերներ ու դատավորներ, ունեն իրենց կողմնակի եկամուտները․ իրենց մայրերի աձ-ներով դեղատներ, իրենց կանանց անունով ավտոլվացման կետեր ու փաստաբանական գրասենյակներ, փայաբաժիններ այլ բիզնեսներում, որոնք ղեկավարում են իրենց աշխատանքային ժամերին՝ տալով տարատեսակ ցուցումներ։ Դա շատ հեշտ է ստուգել ցանկության դեպքում, ու ես արդեն պատկերացնում են, թե ինչպես են այս գործի հետ առնչվող պաշտոնյաները, սա կարդալուց հետո, հասկանում գլխների գալիքն ու շտապ մաքրում իրենց հեռախոսների պատմությունը…

Բայց արդեն ուշ է, հարգելի ուժայիններ՝ ինձ լռեցնելու, զսպելու, վախեցնելու, խնդրելու ու միջնորդներով բարեխոսելու ձեր անհաջող փորձերը սպառվել են: Աստված վկա, դուք ունեիք բավարար ժամանակ ձեզ ճիշտ դրսևորելու համար, հանցավոր անգործության մատնվեցիք ու ոչինչ չարեցիք, ուրեմն չբողոքեք հետո:

Մի դրվագ իմ իսկ իրավաբանական պրակտիկայից․ պաշտոնյաներից մեկը կնոջ անունով փաստաբանական գրասենյակ է բացում, օգտագործելով պետական լծակները շահում է տենդերներ, պայմանավորված հաղթում կամ միտումնավոր պարտվում ընդդեմ պետության դատերը։

Մակ մեկ այլ օրինակ, որի մասին լսել եմ պտտվող լուրերից՝ կոնկրետ հասցեներում, որոնք շուտով կներկայացվեն համապատասխան մարմիններին՝ գործում է մշակված գաղտնի թմրաշղթա, մասնավորապես ապօիրինի թմրամիջոցներ են ձեռք բերվում, պահվում, օգտագործվում և իրացվում, և այդ ամենն իրականացվում է անխոչնդոտ, քանի որ դրա գլխավերևում կանգնած է “կռիշավատ է անում” ՀՀ քննչական կոմիտեն, առնվազն կոմիտեի մի քանի աշխատակիցներ:

Սա համատարած երեւույթ է, եւ մեր հասարակությունը քաջատեղյակ է գրեթե բոլոր ոլորտներում նման արատավոր երեւույթներից։ Սա այլեւս չի կարելի հանդուրժել։ Կիսվելով այս վարույթի շրջանակներում իմ փորձով, իմ խնդիրն եմ համարում նաեւ զգուշացնել մեր հասարակությանը, որ ոչ մեկս ապահովագրված չենք նման պետական ռեպրեսիաներից։

Սիվիլնեթին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ըստ իս բացարձակ անպատասխանատու հայտարարություն է արել, թե առգրավված սերվերից նրանք ներբեռնել են նաև այլ հաճախորդ ընկերությունների տվյալների բազաներ ու պատրաստվում են դրանց միջոցով եւս տույժերի ենթարկել այլ տնտեսվարողներին։ Եթե նա չի հասկանում, թե ինչի մասին է խոսում, ցանկալի է հարցազրույց տալուց առաջ խորհրդակցել բանիմաց մասնագետների հետ, որոնք կբացատրեն իրեն առեւտրային իրավունքի եւ շուկայական տնտեսության այլ հիմնարար դրույթները։

Դիմում եմ բոլոր ՀՀ տնտեսվարողներին․ զգոն եղեք, ցանկացած պահի կարող են մտնել ձեր տուն կամ գրասենյակ, առգրավել ձեր նոութբուքը, սերվերները, հեռախոսները, հանել այնտեղից ողջ տեղեկատվությունը եւ պարզ չէ, թե ինչ նպատակով այն օգտագործել ձեր դեմ՝ գումար շորթելու, սպառնալու, թե այլ նպատակով։

Համոզված եմ, որ տվյալ գործով անցնող բոլոր դատավորները՝ կալանավորելով անմեղ մարդկանց, կատարում են պատվեր, քանի որ բոլորն ունեն իրենց կենսագրության մեջ որեւիցե սև բիծ կողմնակի բիզնեսի կամ այլ տեսքով, որից քաջատեղյակ են Քննչական կոմիտեն ու ՊԵԿը, և որի միջոցով կարողանում են ազդել դատական համակարգի վրա:

Հավատացնում եմ, որ այդ աղմկոտ պատմությունները վաղ թե ուշ լուսաբանվելու են։

Այս ամենը լավ առիթ է նաեւ խոսելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության, ներդրումների, ՏՏ ոլորտին աջակցման և այլ հեքիաթների մասին, որոնք կառավարությունը հրամցնում է ժողովրդին։

Ընթացքում մի քանի անգամ զանգահարել ենք Ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու Ներքին Անվտանգության Վարչություն ապօրինությունների փաստերն արձանագրելու համար, սակայն երեք կառույցն էլ, հավանաբար, վախենալով հետևանքներից, պատշաճ չեն արձագանքել՝ փաստացի ցուցաբերելով հանցավոր անգործություն։

Զգոն եղեք, քանի որ որոշ տնտեսվարողների մոտ հնարավոր են այցեր հարկայինից չակերտավոր գրավիչ առաջարկով՝ վճարել այսինչ գումար, քանի որ հակառակ դեպքում իրենց հայտնի է տնտեսվարողի սև հաշվապահությունը՝ իրական թվերը, որոնց հիման վրա կբացվի ստուգում, կիրականացվեն խուզարկություններ ու կառգրավվեն գույքն ու տեխնիկան, ինչն էլ կբերի խանութին միլիոնավոր դրամի կորուստներ։

Արդյո՞ք սա պետական մակարդակով ռեկետ չէ, խոշտանգման, պետական ռեպրեսիայի դասական օրինակ։ Սա ոչ այլ ինչ է, քան իշխանական լծակների միջոցով պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում։

Ուրեմն, մի գնացեք նրանց հետ որևէ գործարքի, մի հավատացեք քննիչների խոստումներին, չկա երաշխիք, որ վաղը նույն սպառնալիքով չեն գա այդ գումարի տասնապատիկի ետևից։

Մի վախեցեք նրանցից, ոչինչ հավերժ չէ, եղեք հետևողական ձեր պայքարում ու եթե մեր պես սկզբունքային եք ու համառ, միացեք մեզ, քանի որ վաղը նույն բանդան կարող է մտնել ձեր տուն կամ գրասեյակ։

Հիշեք՝ անպատժելիությունն է ծնում նոր հանցագործություններ։

Շանրունակելի…»: