Ասում եք պատերազմն ավարտվել է… Եռաբլուրում այդպես էլ չդադարեցին կրակոցները, երեք տարի անց, հոգեհանգիստ…
Advertisement 1000 x 90

Ասում եք պատերազմն ավարտվել է… Եռաբլուրում այդպես էլ չդադարեցին կրակոցները, երեք տարի անց, հոգեհանգիստ…

Երկինքն ու Եռաբլուրը մրցում են իրար հետ հավասար լցվում են, հողը կուլ է տալիս ապագան` տղեքի մարմիններով,

երկինքը` հոգիներով։

Վերևից անձրև է, ներքևում լաց։

Ասում եք պատերազմն ավարտվել է…

Լուրջ` Եռաբլուրում այդպես էլ չդադարեցին կրակոցները,երեք տարի անց, հոգեհանգիստ…

Եռաբլուրում դեռ հողն են հարթեցնում` փոսերի համար տեղ են բացում։

3 տարի առաջ զոհված կամավորի ԴՆԹ-ի պատասխանը եկել է դրական։ Էն նույն տղու ում մորը քարշ տալով տարան Եռաբլուրից։

Հողի համար պայքարես ու մի բուռ հողի էլ չարժանանան։

Այ այս ուժեղ տղուն հողը չդրած էին մորը քարշ տալով տանում։

Մենք ազգովի ենք մեղքի մեջ։

Բերետներն էլ իրանց երեխեքին կասեն հայրենիքի համար ենք պայքարում։

Տիկին Գոհար ներողություն նկարները տեղադրելու համար։

Աստված իմ, ոչ ոք արժանի չէր Ձեզ տղերք…

Սիրանուշ Աթաբեկյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր