Եվս մեկ Ակոռի կա, որը նույնպես գտնվում է Հայաստանի սահմանից ոչ հեռու՝ ժամանակավորապես բռնազավթված Նախիջևանում. Վարդան Ոսկանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եվս մեկ Ակոռի կա, որը նույնպես գտնվում է Հայաստանի սահմանից ոչ հեռու՝ ժամանակավորապես բռնազավթված Նախիջևանում. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքում գրել է.

«Շատերը գիտեն Մասիսի փեշերին ընկած նշանավոր Ակոռի գյուղի մասին։

Սակայն ևս մեկ Ակոռի կա, որը նույնպես գտնվում է Հայաստանի սահմանից ոչ հեռու՝ ժամանակավորապես բռնազավթված Նախիջևանում։

Այգիների մեջ թաղված այս հնամյա հայկական գյուղը, որի անունը, ինչպես շատ դեպքերում ենթարկվել է բարբարոսական աղճատման, այժմ «պաշտոնապես» կոչվելով ինչ-որ «Ախուրա», եղել է իշխանաց իշխան Սմբատ Օրբելյանի տիրույթներում, իսկ գյուղի այգիներից մեկն ու Ընծանադուռ հանդամասն, ըստ Նորավանքի վիմագիր «անձնագրերի», 13-րդ դարից ի վեր պատկանում է մեր այս հռչակավոր վանական համալիրին»։



Նման նյութեր