Սմարթֆոնների վերանորոգմամբ զբաղվող ElectronicHub (EH) ընկերությունը հրապարակել է զեկույց, որում թվարկված են վերջին մի քանի տարիներին արտադրված սմարթֆոնների մոդելները, որոնք ավելի հեշտ կամ դժվար է վերանորոգել, քան մյուսները։ Սա թերևս, կարևոր ինֆորմացիա է, որն օգտատերերը լավ կլինի իմանան նախքան սմարթֆոն գնելը։
Սմարթֆոնների վերանորոգելիության աստիճանը EH-ի փորձագետները գնահատել են՝ հիմնվելով այդ սարքերը քանդելու և դրանցում առկա տարբեր խնդիրներ շտկելու համար ծախսվող միջին ժամանակի վրա։
Այսպիսով, վերանորոգման համար ամենամատչելի սմարթֆոնը 2019-ի արտադրության Moto G7-ն է։ Այս հեռախոսները վերանորոգելու համար 50% դեպքերում պահանջվում է միջինը 25 րոպե:
Երկրորդ տեղում կրկին 2019-ի արտադրության Samsung Galaxy A40-ն է, որը վերականգնվում է 32,6 րոպեում (42,9% դեպքերում)։
Լավագույն եռյակը եզրափակել է մեկ այլ Samsung սմարթֆոն՝ Galaxy S22 (2022թ․), որը քանդելու և և վերանորոգելու համար պահանջվում է 48,1 րոպե (33,3% դեպքերում)։
Լավագույն տասնյակում ներառվել են նաև՝
- iPhone 11 Pro Max-ը (63,2 րոպե 30% դեպքերում),
- iPhone 12-ը (67,8 րոպե 25% դեպքերում),
- Poco M3-ը (35,6 րոպե 20% դեպքերում),
- OnePlus Nord 2-ը (44,1 րոպե 20% դեպքերում),
- iPhone 14-ը (47,7 րոպե 20% դեպքերում),
- Poco F3-ը (51,2 րոպե 20% դեպքերում),
- iPhone 12-ը (72,2 րոպե 20% դեպքերում):
Սրան զուգահեռ ամենադժվար վերանորոգվող սարք է ճանաչվել Google Pixel 7 (2022թ․) սմարթֆոնը, որի վերանորոգումը բոլոր դեպքերում տևում է ավելի քան 60 րոպե։
Հակառեկորդակիրների վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Samsung Galaxy Note 10 (2019թ․) սմարթֆոնը՝ բոլոր դեպքերում 58,4 րոպե գնահատականով։ Լավագույն եռյակը եզրափակել է երրորդ սերնդի iPhone SE-ը՝ 55,6 րոպե բոլոր դեպքերում։
Վատագույն տասնյակում են նաև՝
- Redmi Note 7-ը (53,8 րոպե),
- Xiaomi Mi 9-ը (53,6 րոպե),
- Huawei P30 Pro-ը (53 րոպե),
- Redmi Note 11 Pro-ը (45,4 րոպե),
- Google Pixel 3a XL-ը (45 րոպե),
- Samsung Galaxy A72-ը (43,5 րոպե),
- Samsung Galaxy A53-ը (40,5 րոպե):
Եզրափակելով՝ EH փորձագետները նշել են, որ միջին հաշվով Apple-ի և Asus-ի սմարթֆոններն ամենահեշտն է ինքնուրույն վերանորոգել լինում։ Վերանորոգելու համար Sony-ի սարքերն ինքնուրույն քանդել մասնագետներն ամենաքիչն են խորհուրդ տալիս։