Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանությունը՝ «գրին քարտի» խաղարկությունում շահելու մասին
Advertisement 1000 x 90

Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանությունը՝ «գրին քարտի» խաղարկությունում շահելու մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Զգուշացե՛ք խաբեությունից։ DV-2024-ում կամ գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ Էլ․ փոստով, նամակով, տեքստային հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով ստացված ցանկացած ծանուցում կեղծիք է։

Շահման մասին տեղեկություն ստանալու միակ ճանապարհը կարգավիճակի ստուգումն է dvprogram/state.gov/ESC էջում»։