Հաղթանակի և սգո մայիսի 8-ը
Նորից «Հարսանիքը լեռներում» օպերացիան իրականացնելու համար պետք իրականացնել «Թաղումը Երևանում» օպերացիան։ Մենք պետք է թաղենք սուտը, խաբեությունը, ատելությունը, չարությունը, տգիտությունը, փնթիությունը, դավաճանությունը, թշնամությունը, ստորությունն ու նսեմացումը։ Դրանից հետո մենք պետք է Եռաբլուրի գերեզմաններից վերցնենք Արցախի և Հայաստանի դրոշները ու շարժվենք դեպի հայկական բարձունքներ, որտեղ թափված քաջերի արյունը մեզ է սպասում, Շուշիի Ղազանչեցոց տաճարի պատերն ու կամարները աղոթքի են սպասում։
Հ.Գ.1. Մայիսի 8-ին սզատագրվել է հայոց բերդաքաղաք Շուշին։
Հ.Գ.2. Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ է ընտրվել Շուշին թշնամուն նենգ դավաճանությամբ հանձնած հայրենիքի գողը։
Էդգար Ղազարյանի էջից