Poco F5 և Poco F5 Pro․ ներկայացվել են աշխարհի ամենահզոր ենթաֆլագմանային սմարթֆոնները
Advertisement 1000 x 90

Poco F5 և Poco F5 Pro․ ներկայացվել են աշխարհի ամենահզոր ենթաֆլագմանային սմարթֆոնները

Poco F5 սմարթֆոների նոր շարքի դեբյուտը ողջ աշխարհում նախատեսված է վաղը՝ մայիսի 9-ին, սակայն այսօր ԱՄԷ-ում ընկերության մասնաճյուղի կայքում արդեն ներկայացվել են սմարթֆոնները՝ իրենց բոլոր բնութագրերով։ Չկան միայն դրանց գների մասին տեղեկություններ, որոնք, ըստ ամենայնի, կհրապարակվեն վաղը։

Poco F5 Pro

Այսպիսով, Poco F5 Pro-ն այս պահին, կարծես, աշխարհի ամենահզոր ենթաֆլագմանային հեռախոսն է: Ինչպես նշում է GSMarena.com-ը, կատարողականի առումով այն ոչնչով չի տարբերվում Redmi Note 12 Turbo-ից։ Սմարթֆոնը կառուցված է Snapdragon 8+ Gen 1 չիպսեթի վրա։

Սմարթֆոնի AMOLED էկրանը հարթ է՝ 6,67 դյույմ անկյունագծով, 3200 x 1440 պիքսել լուծաչափով, 120 Հց կադրերի հաճախականությամբ և Full HD լուծաչափով։ Էկրանի տակ տեղադրված է մատնահետքի սկաներ, էկրանը պաշտպանված է Gorilla Glass 5-ով։

Հիմնական տեսախցիկը բաղկացած է երեք մոդուլներից՝ 64 ՄՊ, 8 ՄՊ և 2 ՄՊ լուծաչափով (ավելին, հիմնական մոդուլն ունի օպտիկական կայունացում)։ Առկա է նաև 16 ՄՊ դիմային տեսախցիկ։

Մարտկոցի հզորությունը 5160 մ/Աժ է, հեռախոսն ունի 67 Վտ լարային լիցքավորման և 30 Վտ անլար լիցքավորման աջակցություն:

ԱՄԷ-ում Poco F5 Pro-ն հասանելի կլինի սպիտակ կամ սև տարբերակներով: Օպերատիվ և ներկառուցված հիշողության տարբերակները՝ 8/256 ԳԲ, 12/256 ԳԲ և 12/512 ԳԲ:

Poco F5

Վանիլային Poco F5-ը հիմնված է ավելի հին Snapdragon 7+ Gen 2 չիպսեթի վրա՝ մեկ պրոցեսորով՝ 2,9 Հց հաճախականությամբ: Ներկառուցված հիշողությունը 256 ԳԲ է, իսկ օպերատիվը՝ 8 ԳԲ կամ 12 ԳԲ:

Poco F5-ի էկրանը 6,67 դյույմանոց AMOLED է 120 Հց թարմացման արագությամբ, թեև այս դեպքում էկրանը 1080 լուծաչափ է:

Հիմնական տեսախցիկը բաղկացած է 64 ՄՊ սենսորից, 8 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկից և 2 ՄՊ մակրոտեսախցիկից։

OIS և EIS-ը տեխնոլոգիաներ այս հեռախոսի տեսախցիկները ևս ունեն, սակայն ամենայն հավանականությամբ, դրանք կզիջեն Pro տարբերակին: Սելֆիի տեսախցիկն ունի 16 ՄՊ լուծաչափ և f / 2,45 բացվածք:

Սմարթֆոնը կշռում է ընդամենը 181 գրամ, իսկ հաստությունը 7,9 մմ է։ Միևնույն ժամանակ, մարտկոցը բավականին հզոր է՝ 5000 մ/Աժ և ունի 67 Վտ լիցքավորման աջակցություն:

news.am