Ինսայդերը ցուցադրել է iPhone 15 Pro Max-ի պաշտպանի ապակու լուսանկարները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինսայդերը ցուցադրել է iPhone 15 Pro Max-ի պաշտպանի ապակու լուսանկարները

Ice Universe անունով ինսայդերը, որը բազմաթիվ ճիշտ կանխատեսումներ է արել տարբեր սարքերի մասին նախքան դրանց պաշտոնական ներկայացումը, լուսանկարներ է հրապարակել, որում ցուցադրում է այս տարվա աշնանը թողարկվելիք iPhone 15 Pro Max սմարթֆոնի պաշտպանիչ ապակին։

«iPhone 15 Pro Max-ին վիճակված է դառնալ սուպերֆլագման»,- այսպես է Twitter-ի իր Ice Universe-ը մեկնաբանել iPhone 15 Pro-ի լուսանկարը, որի էկրանը կունենա նկատելիորեն փոքր շրջանակ՝ համեմատած իր նախորդի:

Ավելի վաղ YouTube-ի հայտնի Unbox Therapy ալիքը, որն ավելի քան 18 միլիոն բաժանորդ ունի, 20 րոպե տևողությամբ տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրում էր iPhone 15 Pro Max սմարթֆոնի մակետը։

Ի լրումն ավելի փոքր շրջանակի, նոր ֆլագմանը պետք է ստանա ձայնի կարգավորման երկու կոճակ, ձայնի ռեժիմի սովորական անջատիչի փոխարեն նոր կոճակ և արագ լիցքավորման ու տվյալների փոխանցման USB-C միակցիչ:

Ice Universe-ն առաջինն էր, որը ճշգրիտ կանխատեսում էր արել «ջրվեժ» էկրանով սմարթֆոնների նոր միտման, Dynamic Island դաշտով iPhone 14-ի նոր դիզայնի և 200 մեգապիքսելանոց տեսախցիկի տարբեր սենսորների և շատ այլ նորարարությունների մասին։

Ice Universe ինսայդերն ավելի վաղ տեղեկացրել էր, որ iPhone 15 Pro Max ֆլագմանային սմարթֆոնը որպես հիմնական տեսախցիկ կստանա ամենաթանկ՝ Sony IMX903 սենսորը։

Լրատվամիջոցները նաև հրապարակել էին iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի սմարթֆոնների լուսանկարները:

news.am