Realme ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ Realme 11 սերիայի սմարթֆոնները կստանան 20 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողություն, ինչը այս բնութագրերի առումով ընկերության համար կդառնա նորմ։
Ընկերության գովազդային լուսանկարում ասվում է, որ ֆլագմանային տարբերակը կստանա 20 ԳԲ օպերատիվ հիշողություն (12 ԳԲ ֆիզիկական և 8 ԳԲ վիրտուալ), ինչպես նաև 1 ՏԲ ներկառուցված հիշողություն:
Ավելի վաղ Realme-ն հայտարարել էր, որ Realme 11-ը ընկերության առաջին բջջային հեռախոսն է, որը նախատեսված է Լուսինը նկարելու համար։ Այն հագեցած է 200 մեգապիքսելանոց պատկերի սենսորով, ունի Լուսնի խելացի ճանաչման գործառույթ, որի ընթացքում միանում է 20x խոշորացումն ու լուսնային ռեժիմը (Moon Mode):
Ըստ տեղեկությունների՝ Realme 11-ը կստանա 2,33 մմ բարձրորակ կոր էկրան, 2160 Հց PWM և օգտատերերի աչքերի պաշտպանության աջակցություն։
Realme 11 սմարթֆոնի պաշտոնական պրեզենտացիան նախատեսված է այս տարվա մայիսի 10-ին։ Նույն օրը կներկայացվի նաև Realme 11 Pro-ն, որի դիզայնը մշակվել է Gucci-ի նախկին դիզայներ Մատեո Մենոտտոյի հետ համատեղ։
Դիզայներական հետաքրքիր լուծումներից բացի, Realme 11 Pro-ն նաև լավ բնութագրեր ունի․ այն համալրված կլինի MediaTek 7000 սերիայի մեկ չիպային համակարգով, 4500 մ/Աժ հզորությամբ մարտկոցով՝ 100 Վտ լիցքավորման աջակցությամբ։ Հիմնական տեսախցիկը կլինի 200 ՄՊ, կլինեն նաև 8 ՄՊ և 2 ՄՊ սենսորներ, իսկ դիմային տեսախցիկը կլինի 32 ՄՊ։