Հայկական կողմը չի կիրառում իրանական անօդաչու թռչող սարքեր. Ադրբեջանը ստում է
Advertisement 1000 x 90

Հայկական կողմը չի կիրառում իրանական անօդաչու թռչող սարքեր. Ադրբեջանը ստում է

Ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: