Նորագավիթում բախվել են «Ford Transit»-ն ու «Renault Logan»-ը. կան տուժածներ
Advertisement 1000 x 90

Նորագավիթում բախվել են «Ford Transit»-ն ու «Renault Logan»-ը. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 23։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Հ. Խ.) և «Renault Logan» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ: