Գոնե դատախազը պիտի փոխվի և իր նկատմամբ պիտի լուրջ քննություն սկսվի․ Նատալի Սաղիյան
Advertisement 1000 x 90

Գոնե դատախազը պիտի փոխվի և իր նկատմամբ պիտի լուրջ քննություն սկսվի․ Նատալի Սաղիյան

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից․

«Ես իրավաբան չեմ, բայց պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե ԴԱՏԱՐԱՆԻ դահլիճում բացահայտվում է, որ գործով անցնող վկան, ում ներգրավել է մեղադրող կողմը, ի լուր աշխարի հայտնում է որ ցուցմունք է տվել նույն գործով մեղադրող կողմի ներգրաված մեկ այլ անձի խնդրանքով, ինչի կապակցությամբ անհարմար է զգում իրեն, դա առնվազն ՍԿԱՆԴԱԼ է:

Այս կապակցությամբ հանրությունը առնվազն կարող է ակնկալել դատավորի կողմից գործողություններ: Ենթադրում եմ, որ գոնե դատախազը պիտի փոխվի և իր նկատմամբ պիտի լուրջ քննություն սկսվի, պարզելու համար, թե ինչպես է այդ սուտ ցուցմունքը հայտնվել գործի մեջ և հասել դատարան:

Հարց է նաև առաջանում այդ շինծու գործի քննության համար պետության փողերի ծախսվելու հանգամանքը: Կրկնում եմ, ես իրավաբան չեմ, բայց ենթադրում եմ, որ քանի որ պարզվեց, որ ըստ էության ոչ մի լուրջ փաստ չկա դիզվառելիքի գործով Սերժ Սարգսյանի դեմ, այսքան տարի գործը ձգձգվել է ուղղակի պետք եկած պահին լրահոսը հնչեղ վերնագրերով լցնելու և հանրությանը զբաղացնելու համար, ինչպես նաև Սերժ Սարգսյանի և իր թիմակիցների վրա ճնշում գործադրելու համար: Սա պետական բյուջեի վատնում է, իմ համեստ կարծիքով:

Բայց իհարկե, գրածս ակտուալ կլիներ, եթե այս երկրում լիներ նորմալ աշխատող իրավապահ և դատական համակարգ: Իսկ մեր իրականությունն այլ է՝ ըստ էության թե իրավապահ և թե դատական համակարգերը սպասարկում են իշխանության պատվերները, ինչը ուղիղ հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Ու ասեմ, որ այսպիսի կամայականություն լինելու է յուրաքանչյուրի նկատմամբ, ում Փաշինյանի իշխանությունը որոշի թիրախավորել:

Ծափ տվեք, արա»:



Նման նյութեր