Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին հինգ տարում մահվան և հարություն առնելու բոլոր օրերի վերաբերյալ՝ նշելով ինչպես մեռնելու, այնպես էլ հարություն առնելու կոնկրետ ամսաթվերը։
«Այսօր գրավոր հարցում եմ ուղարկում ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Կարծում եմ բարձրացված հարցերի պատասխանը հուզում է ոչ միայն ինձ, այլև ողջ հանրությանը։
Պարտավորված եմ ինձ զգում անպայման հրապարակել պատասխանը` ստանալուն պես»,- գրել է նա։
